Մայրը ազատազրկված որդուն փորձել է փոխանցել փող և բջջային հեռախոս
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Դ.-ն ցանկացել է օգտվել հիվանդանոցի զուգարանից:
Հիմնարկի աշխատակիցների կողմից, ըստ սահմանված կարգի, զուգարանում նախապես իրականացված զննությամբ լվացարանի տակից հայտնաբերվել է պոլիէթիլենային 1 փաթեթ, որում եղել է թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 0.4 գր քաշով, 2 բաժին սպիտակ, փոշենման զանգված:
Հայտնաբերվածի բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախորդ օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, անձնական խուզարկության ենթարկելով ցմահ ազատազրկման դատապարտված Վ. Ն.-ին տեսակցության եկած մորը, որդու համար նախատեսված հողաթափի միջից հայտնաբերել են 40.000 ՀՀ դրամ եւ բջջային հեռախոսի բաժանորդային քարտ, իսկ գուլպայի միջից՝ հեռախոս:
Ըստ քաղաքացուհու բանավոր հայտարարության՝ վերոնշյալ արգելված իրերը ցանկացել է փոխանցել որդուն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպր...
Ուսանողները փուչիկից խեղդվում են. արտակարգ իրավիճակ Երևանի բժշկական քոլեջում
Armtimes.com-ի տեղեկություններով՝ Երեւանի հենակետային բժշկական քոլեջում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ըստ լուրերի՝ այնտե...
ՀՐԱՏԱՊ․ Կրակոցներ Երևանում․ սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում Երեւանի 1-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...