Քիչ առաջ Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպրոցից Արտաշատի հիվանդանոց են տեղափոխվել 25 երեխա:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք բոլորը հիվանդանոց են տեղափոխվել սննդային թունավորում ունենալու կասկածանքով: Այս պահին նշված վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև մարզի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կարգադրությամբ դպրոց են ժամանում նաև մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Կրակոցներ Երևանում․ սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում Երեւանի 1-...
Ուսանողները փուչիկից խեղդվում են. արտակարգ իրավիճակ Երևանի բժշկական քոլեջում
Armtimes.com-ի տեղեկություններով՝ Երեւանի հենակետային բժշկական քոլեջում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ըստ լուրերի՝ այնտե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
Կապանում փլուզման հետևանքով տարեց ամուսինները մնացել են փլատակների տակ․ Ցոլակյան
Այսօր առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Կապանում․ սողանք և փլուզում է եղել, որը ծածկել է խրճիթանման տներից մեկը։ Այ...