«Հրապարակ». Քրեական հետապնդման սցենար` Հրայր Թովմասյանից ազատվելու համար
«Հրապարակ» թերթը գրում է.
Երեկ երեկոյան` ՍԴ որոշումից հետո, իմքայլական յուրայինների եւ իրավաբանների շտապ հավաք է տեղի ունեցել․ Մակունց, Սիմիդյան, Սուրեն Գրիգորյան, Արուսյակ Ջուլհակյան։ Քննարկել են ՍԴ որոշումը, որն անակնկալ է եղել նրանց համար։ «Իմ քայլում» պատրաստ են եղել նաեւ հարցի նման հանգուցալուծման, սակայն ո՛չ այս փուլում՝ մտածել են, որ նախագիծը վարույթ կընդունվի, իրենք ժամանակ կշահեն, կյանքի կկոչեն Վենետիկի հանձնաժողովի հետ պայմանավորվածությունները:
Սակայն, մեր տեղեկություններով, ՍԴ անդամները որոշել են «այստեղ ու հիմա» սկզբունքով հարցը փակել «տեղում»: Իմքայլականները քննարկել են իրենց ապագա քայլերը՝ հիմքում ունենալով Նիկոլ Փաշինյանի` ֆրակցիայի հետ հանդիպմանը տրված խոստումը` միևնույն է, Հրայր Թովմասյանը «գնալու» է: «Գնալու» 3 տարբերակ են քննարկել՝ օրենսդրական։ Այսինքն՝ նախաձեռնում են ՍԴ-ի փոխարեն այլ մարմին ստեղծելու օրենսդրական նախագիծ. «Սա, ի դեպ, սորոսյան ծրագիր էր, որը պառլամենտի ձեւավորման առաջին իսկ օրից առաջ քաշեց Հերիքնազ Տիգրանյանը»։
Հաջորդն Արման Բաբաջանյանի նախագիծն է, որն առանձնապես հեռանկարային չէ։ Եվ երրորդը Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդման սցենարն է։ Դատախազությունը հրահանգել է ուսումնասիրել Թովմասյանի ունեցվածքի ծագումնաբանությունը։ Հաջորդիվ նոտարական գրասենյակների «գործն» է եւ ԱԺ աշխատակազմում չարաշահումների գործը։ «Այս սցենարն իմքայլականներն առավել հավանականն են համարում»,- նշել է «Իմ քայլի» աղբյուրը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա շարունակում է մնալ հիվանդանոցում
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Ըստ այդմ...
Քննչական կոմիտեն ստացել է Վիգեն Սարգսյանի հետ կապված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը։ Այ...