Սպորտ

Երկրորդ գնդակը բաց թողնելուց հետո կորցրեցինք խաղային կարգապահությունը. հավաքականի մարզիչ

WRed
Երկրորդ գնդակը բաց թողնելուց հետո կորցրեցինք խաղային կարգապահությունը. հավաքականի մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Ֆինլանդիայից կրած պարտությունը կապում է խաղային կարգապահության կորստի հետ:

 

«Առաջին կեսում գոլային պահեր ստեղծեցինք, իսկ մցակիցն ավելի վտանգավոր պահեր ունենում էր ստանդարտ դիրքերից: Երկրորդ գնդակը բաց թողնելուց հետո կորցրեցինք խաղային կարգապահությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է մասնագետը:

 

Գյուլբուդաղյանցի խոսքով՝ բացակա ֆուտբոլիստների չխաղալն ազդեց վերջին խաղերի ելքերի վրա: «Հունաստանի և Իտալիայի դեմ խաղում դուրս ենք գալու և խաղալու ենք հաղթանակի համար»,-ասել է մարզիչը:

 

Եվրո-2020-ի որակավորման փուլում Հայաստանի ընտրանին հյուրընկալվելով Ֆինլանդիային պարտվեց 3:0 հաշվով:

 

Հաջորդ հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի սաները կանցկացնեն նոյեմբերի 15-ին՝ Երևանում ընդունելով Հունաստանի ընտրանուն: Այնուհետ, նոյեմբերի 18-ին որակավորման փուլի վերջին խաղում Պալերմոյում կմրցեն Իտալիայի հավաքականի հետ:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250