Ֆինլանդիա-Հայաստան՝ 3:0

Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման J խմբի 8-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Ֆինլանդիային. հանդիպումը կայացավ Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման հենց մեկնարկին երկու թիմերը շատ ակտիվ էին իրենց գրոհներում և առավել սուր էին հարձակվում: Վիճակագրությամբ էր Ֆինլանդիայի ընտրանին առավել շատ էր տիրում գնդակին: Հայաստանի ընտրանին մեկնարկային 10 րոպեների ընթացքում 2 վտանգավոր տուգանային հարված իրավունք ստացավ, որոնք գոլի չվերածեց: Իսկ 23-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանի հարվածը հետ մղեց մրցակցի դարպասապահը։  31-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո, օգտվելով Հայաստանի ընտրանու դարպասապահ Արամ Հայրապետյանի սխալից, Յենսենը գրավեց դարպասը՝ 1:0:

 

Երկրորդ կեսի մեկնարկում ակտիվությամբ աչքի էր ընկնում Հայաստանի ընտրանին, սակայն ֆուտբոլիստների մոտ վերջին կարևորագույն հարվածը չէր ստացվում: 61-րդ րոպեին ֆինները կենտրոնով ճեղքեցին Հայաստանի հավաքականի պաշտպանությունը և  Պուկին խփեց տան տերերի երկրորդ գնդակը՝ 2:0:  Հանդիպման ավարտին մոտ նույն Պուկին դարձավ նաև դուբլի հեղինակ՝ խփելով ֆինների 3-րդ գնդակը: 

 

Ֆինլանդիա-Հայաստան՝ 3:0:

 

Հաջորդ հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի սաները կանցկացնեն նոյեմբերի 15-ին՝ Երևանում ընդունելով Հունաստանի ընտրանուն: Այնուհետ, նոյեմբերի 18-ին որակավորման փուլի վերջին խաղում Պալերմոյում կմրցեն Իտալիայի հավաքականի հետ: