Բա գոյություն չունեցող հիմնարկից ինչի՞ ես աշխատավարձ ստանում. ԲՀԿ-ականը՝ Վահե Գրիգորյանին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանին Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի տված հարցազրույցին։
Գրառման մեջ ասվում է.
«Խայտառակ անգրագետ հարցազրույց, ուղղակի ամոթալի պնդումներ:
Ասում է՝ «Հայաստանը չունի Սահմանադրական դատարան» ...
Հասկանո՞ւմ եք չիմացության կամ ձեռառնոցու ինչ աստիճան է սա:
Բա որ չունի, էդ ինչո՞ւ էիր ինքնամոռաց ձեւով ընտրվում էդ մարմնի դատավոր...
Լավ, ժողովուրդ ջան, կարելի՞ ա էս աստիճան ծաղրը հանդուրժել։
Դուք հլը դասը չսովորած էս անպատրաստի պատասխանները լսեք: Հլը Ազգային ժողովի նկատմամբ սրա հեգնանքը տեսեք:
Բա գոյություն չունեցող հիմնարկից ինչի՞ ես աշխատավարձ ստանում, ինչի՞ ես սենյակ զբաղեցնում ու գույք մաշում:
Անձնական կարծիք - Առաջիկայում շատ արագ պետք է քննել այս անբան պաշտոնյայի պաշտոնավարումը թույլատրելու հարցը»։