9 ամիսների ընթացքում ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն և ավելի հարկային եկամուտներ․ Անանյան
2019 թվականի ինն ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 61.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
2019-ի ինն ամսվա համար սահմանված էր հավաքագրել 1 տրլն 26.2 մլրդ, այսինքն՝ ընդհանուր առմամբ գերակատարվել է 52.9 մլրդ դրամ կամ 5.2 տոկոս․
«Մենք կանխատեսում էինք, որ երրորդ եռամսյակի թերակատարումը կլինի 20-25 մլրդ, սակայն, ըստ էության, այն կազմել է 10 մլրդ»,- ասել է Անանյանը:
Նշենք, որ 2019-ի առաջին կիսամյակում ՊԵԿ-ը 62 մլրդ-ով գերակատարել էր նախատեսված հավաքագրման գումարը: Այսինքն՝ ստացվում է, որ առաջին կիսամյակի գերակատարված գումարի շնորհիվ է ՊԵԿ-ը ինն ամիսների դրությամբ գերակատարում ունեցել եւ երրորդ եռամսյակում շուրջ 10 մլրդ պակաս հավաքագրվել նախատեսվածից, որի մասին էլ ասել է ՊԵԿ նախագահը:
2018 թվականի ինն ամսվա կատարողականը եղել է 887.7 մլրդ դրամ, այսինքն՝ այս տարի նախորդ տարվա համեմատ հավաքագրվել է 191.5 մլրդ դրամով ավելի կամ 21.6 տոկոս:
Նմանատիպ հոդվածներ
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա շարունակում է մնալ հիվանդանոցում
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Ըստ այդմ...
Քննչական կոմիտեն ստացել է Վիգեն Սարգսյանի հետ կապված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը։ Այ...