Սերժ Սարգսյանի հետ երեկ երեկոյան ընթրել ենք, մենք քաղաքական հարցեր չենք քննարկում. Բալասանյան
Ոմանց մոտ այնպիսի տպավորություն է, թե Սերժ Սարգսյանի և Վիտալի Բալասանյանի հանդիպումը հանցավոր արարք է:
Այս մասին Արցախում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքան հաճախ է հանդիպում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«Ես բոլորի հետ էլ հանդիպում եմ. մենք ճանապարհ ենք անցել թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի: Սերժ Սարգսյանի մայրն Արցախում է ապրում, նա կարող է 7 կամ 10 օր մնա Արցախում, այդ ընթացքում մեր հանդիպումը կարող է լինել մեկ կամ երկու անգամ:
Մենք խմբով հանդիպում ենք մեր մարտական ընկերների հետ: Անկեղծ եմ ասում, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, երբ առաջին անգամ հանդիպել եմ Սերժ Սարգսյանին, նա ինձ և մնացածին հետևյալն է ասել՝ ամեն ինչ կանեք, որպեսզի Հայաստանի հետ չհակադրվեք, պետք է հարաբերությունները ջերմ պահեք: Երբևիցե Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, որևէ մեկն ինձ չի կարող ուղղորդել»,- ընդգծեց նա:
Բալասանյանը հավելեց, որ Սերժ Սարգսյանը հիմա էլ գտնվում է Ստեփանակերտում. «Մենք երեկ երեկոյան ընթրել ենք, քաղաքական որևէ հարց չենք քննարկել:
Մեր հանդիպումներին որևէ քաղաքական հարց չենք քննարկում, ճաշում կամ ընթրում ենք և խոսում ենք անցյալից, թե ինչ սխալներ ենք արել ժամանակին՝ 91-94 թվականներին, ինչպիսի՞ն պետք է լիներ Ղարաբաղի հարցի լուծումը, մենք այսօր Հայաստանում կատարվող որևէ հարցի շուրջ չենք խոսում, այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում»,- շեշտեց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա շարունակում է մնալ հիվանդանոցում
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Ըստ այդմ...
Քննչական կոմիտեն ստացել է Վիգեն Սարգսյանի հետ կապված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը։ Այ...