Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը անմիջապես միջամտել, որպեսզի Սիրիայի ժողովուրդը չարժանանա Հայ ժողովրդի ճակատագրին. ՌԱԿ
Ռամկավար ազատական կուսակցութեան Լիբանանի շրջանային վարչությունը դատապարտող հայտարարություն է տարածել Սիրիայում թուրքական զինված ուժերի գործողությունների վերաբերյալ: Հայտարարությունը ստորև.
Կոչ ենք ուղղում Միջազգային հանրությանը անմիջապես միջամտել, որպեսզիՍիրիայիբնակչությունըչենթարկվիհայ Ժողովրդի ճակատագրին: Մեկանգամևս ցեղասպան թուրքը իր բնազդին հավատարիմ փորձում է ճզմել ազատ ապրելն ընտրած ժողովուրդների կամքը:
Եվսմեկանգամիրենչպատկանողհողերըբռնագրավելուփորձէանումայսանգամ «ապահովական գօտի» ստեղծելու պատրվակով:
Ռամկավար Ազատական Կուսակցության Լիբանանի Շրջանային Վարչությունը խստիվ դատապարտում է թուրքական բանակի հարձակումը սիրիական հողերի վրա: Ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովուրդի բեկորները հյուրընկալած ու ապաստան տված արաբական հող հանդիսացող պատմական շրջաններն ու դրանց անմեղ բնակչությունը ռմբակոծվումէարյունարբու բանակի կողմից, իբր թէ արմատախիլ անելու ահաբեկչությունը, մինչդեռ Թուրքիան առաջին կարգի ահաբեկիչ պետություն է ու խնամակալն այն ահաբեկիչների, որոնք սիրիացի ասպնջական ժողովուրդին իր երկրի մեջ բարեփոխումների ձգտող անմեղ շարժումը վերածեցին արյունալի ու անվերջ պատերազմի:
Մենք մեր ձայնը միացնումենք բոլոր այն կողմերին, որոնք դատապարտումեն թուրքական զինվորական այս միջամտությունը, որինիվերջոզոհենգնումմեծթվովանմեղ քաղաքացիներ, այդթվում պատերազմական շրջանների բնակիչ հայորդիներ, ինչպես նաև պատճառ ենդառնում հազարավորների բռնագաղթին:
Այս առիթով կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը անմիջապես և կտրուկ կերպով միջամտել, որպեսզի շրջանի բնակչությունը չենթարկվի այն ճակատագրին, որն ավելի քան մեկ դար առաջ բաժին ընկավ Հայ ժողովուրդին նույն այդ միջազգային ընտանիքի լռության մեղսակցությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա շարունակում է մնալ հիվանդանոցում
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Ըստ այդմ...
Քննչական կոմիտեն ստացել է Վիգեն Սարգսյանի հետ կապված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը։ Այ...