Գազի սակագնի մասին բանակցությունները շարունակվում են. փոխվարչապետ
Վստահ եմ, որ ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպմանը շոշափվել է գազի հարցը. չեմ կարծում, որ ավելի որոշակի է դարձել գնի հետ կապված, որովհետեւ ես բազմիցս նշել եմ, որ գազի սակագինը բաղկացած է առնվազն 3 կարեւորագույն, ֆունդամենտալ բաղադրիչներից` գինը` սահմանին, հայկական «Գազպրոմ Արմենիայի» ներդրումային ծրագիրը եւ վերջինիս ընթացիկ ծախսերը:
Այս մասին այսօր «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով գազի սակագնի հնարավոր փոփոխություններին:
«Երեք ուղղություններով էլ բանակցություններն ընթանում են, եւ դրանց արդյունքը կոչվում է գլխավոր սխեմա, որն այսօր եւս քննարկվում է»,-ասել է նա՝ ավելացնելով, որ բանակցությունների ավարտի հստակ ժամկետ չի կարող նշել:
«Ես կարծում եմ` շատ երկար չի տեւի, բայց կոնկրետ ժամկետ չնշեմ, որովհետեւ բանակցություններ են ընթանում, ամեն օր` նոր հարց, նոր պատասխան, նոր քննարկման տարր կարող է առաջանալ»,- մեկնաբանել է Գրիգորյանը:
Ավելի վաղ «Փաստ» թերթը գրել էր, թե իր տեղեկություններով` 2020 թվականի հունվարի 1-ից գազը թանկանալու է, այդ թվում՝ արդեն նաեւ ազգաբնակչության համար: Ըստ թերթի՝ ռուսական կողմը նախատեսում է գազի գինը բարձրացնել 38-40 տոկոսով, ինչը շատ լուրջ թանկացում է եւ չի կարող վնաս չհասցնել թե՛ սոցիալական առումով, թե՛ ՀՀ ողջ տնտեսության վրա ազդեցության։ Թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները նշված բանակցություններում փորձում են հասնել այնպիսի փոխզիջման, որ թանկացումը լինի ոչ ավելի, քան 20-25 տոկոս:
Նմանատիպ հոդվածներ
Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան...
Չկա նման բան. Դավիթ Տոնոյանը` իր հրաժարականի մասին
Լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյան...
Քոչարյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց. կվիրահատվի
Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի։ Infocom-ի փոխացմամբ` այս մասի...
ՊՆ լեյտենանտը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Դավիթ Տոնոյանի և Արտակ Դավթյանի
Պաշտպանության նախարարության լեյտենանտ, դեղագետ Վահե Մելիքսեթյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ պաշ...