Անժելա Թովմասյանը դիմում է իրավապահ մարմիններին. մանրամասներ
«Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը դիմել է ՔԿ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին՝ պահանջելով ակումբի վրա հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը համալրել խուլիգանության հոդվածով: Նա նաև պահանջում է որպես մեղադրյալներ ներգրավել 4 երիտասարդի, իսկ իրեն և «Հայելի» ակումբին ճանաչել որպես տուժող:
Նրա դիմումը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ քննչական կոմիտեի կայքից տեղեկացել եմ, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները:
Դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել է վարույթ: Քրեական գործով չորս անձ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, ներգրավվել են որպես կասկածյալ։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Սույն քրեական գործի հարուցման համար հիմք է հանդիսացել համացանցում շրջանառության մեջ հայտնված տեսանյութը:
Սույն դիմումով հայտնում եմ, որ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին «Հայելի» մամուլի ակումբը հարձակման է ենթարկվել մի խումբ անձանց կողմից, ովքեր խուլիգանություն կատարելու, ինչպես նաև քաղաքացիների իրավահավասարությունը խախտելու միջոցով, տարաբնույթ խտրական հայտարարություններ հնչեցնելով՝ խոչընդոտել են իրականացնել իմ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը: Վերոնշյալ դեպքի վերաբերյալ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին «Հայելի» մամուլի ակումբի խմբագրությունը զանգվածային լրատվության միջոցներով տարածել է հանցագործության մասին հաղորդում (տես ի թիվս այլոց):
Հարձակում իրականացնող անձինք` Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, գործող կառավարության և ՀՀ Ազգային ժողովում իշխող քաղաքական ուժի` «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների հետ ունեն մտերիմ կապեր: Սույն պնդումը հաստատվում է նաև համացանցում տարածում ստացած մի շարք լուսանկարների առկայությամբ։ Նրանց գործողությունները, մասնավորապես՝ ձվեր նետելը, ակումբի պատին և դռներին պաստառներ փակցնելը, ինչպես նաև նրանց կողմից հնչեցված հայտարարությունը, համաձայն որի՝ վերջիններս պատրաստվել էին նույն գործողություններն իրականացնել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ, և վերջապես նրանց առաջադրած պահանջը, որը վերաբերում էր լրատավամիջոցը փակելուն, քանի որ ըստ նրանց պնդումների՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրը Անժելա Թովմասյանը, իրավունք չունի որևէ գործունեություն իրականացնել Հայաստանում, պարունակում է այնպիսի հանցակազմեր, որոնք մասնավորապես նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 143 հոդվածի 1-ին մասով` քաղաքացիների իրավահավասարության խախտելը և 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով`խուլիգանությունը։
Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, պահանջում եմ՝
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմով, այն է՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, լրացնել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 143 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմով, այն է՝ քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով սահմանված հանցակազմով, այն է՝ խուլիգանությունը:
Որպես մեղադրյալներ ներգրավել Դավիթ Հովհաննիսյանին, Սարգիս Մանուկյանին, Արտակ Մարգարյանին և Հայկ Ստեփանյանին:
Անժելա Թովմասյանին և «Հայելի» ակումբին ճանաչել որպես տուժող»։
Նմանատիպ հոդվածներ
Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան...
Չկա նման բան. Դավիթ Տոնոյանը` իր հրաժարականի մասին
Լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյան...
Քոչարյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց. կվիրահատվի
Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի։ Infocom-ի փոխացմամբ` այս մասի...
ՀՐԱՏԱՊ. Փաշինյանն ու Ալիևն ավելի քան երկու ժամ զրուցել են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան երկու ժամ...