Ցուցմունք չեմ տվել, տեղեկանք եմ տրամադրել. Դավթյանը` Խաչատուրովի գործի մասին
Ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի վերաբերյալ ցուցմունքներ չեն եղել, տրամադրվել է տեղեկանք, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով «Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի» գործով դատարանին իր կողմից տրամադրած տեղեկություններին։
Արտակ Դավթյանը դատարանում ասել է, որ 2016թ. ապրիլի 2–ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ստանալով տեղեկատվություն հակառակորդի՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի նախահարձակ գործողությունների մասին, 20-25 րոպե հետո՝ ժամը 03:10–03:15–ի սահմաններում ներկայացել է ծառայության վայր և զինված ուժերի կառավարումն իրականացրել անմիջապես իր կառավարման կետից։
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ Ադրբեջանի հարձակման մասին տեղեկություններն ստանալու պահին Յուրի Խաչատուրովը բիլիարդ խաղալիս է եղել:
Արտակ Դավթյանն ասաց, որ մնացածը պիտի դատարանը պարզի, ինքը ներկայացրել է առկա տվյալները: «Ամեն ինչ ֆիքսվում է, դա շղթա է: Դա իմ ցանկությունը չէ, այսպես թե այնպես, ամեն ինչ ֆիքսվում է՝ սկսած անցակետից մինչեւ հերթապահ մաս»,- ընդգծեց գեներալ-լեյտենանտը՝ հավելով, որ տեղեկանքը տրվել է 1,5 տարի առաջ, պարզապես հիմա են շրջանառում:
Ինչ վերաբերում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին, ապա ԶՈՒ ԳՇ պետն ասաց, որ ապրիլյան իրադարձությունները պարզելու նպատակով հանձնաժողով իրեն չեն հրավիրել: «Հուսով եմ՝ կկանչեն»,- հավելեց Դավթյանը:
Խոսելով հանձնաժողովի գոյության նպատակահարմարության մասին, Արտակ Դավթյանն ասաց, որ դա քաղաքական իշխանություններն են որոշել, ինքը՝ որպես զինվորական, պատարաստ է պարզաբանել, եթե մասնագիտական հարցեր լինեն:
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց. կվիրահատվի
Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի։ Infocom-ի փոխացմամբ` այս մասի...
Չկա նման բան. Դավիթ Տոնոյանը` իր հրաժարականի մասին
Լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյան...
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան...