Պաշտոնյան քաղաքացուն ասել է լակոտ, դու ո՞վ ես․ Անի Խաչատրյան
Երևանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստը թեժ անցավ։ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը ասաց, որ քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանը շարունակում է մնալ նախկին ոստիկան։ Խաչատրյանի խոսքով՝ Սաֆարյանը անհարգալից է խոսել շարժական առևտրով զբաղվող քաղաքացու հետ՝ նրան անվանելով լակոտ.«Երկու սև ակնոցավոր մարդիկ խոսում են քաղաքացիների հետ ոչ պարկեշտ։ Մոտենում է մեկ ուրիշ քաղաքացի, վարչության պետն ասում է՝ լակոտ, դու ո՞վ ես, որ ես քեզ իմ անուն-ազգանունն ասեմ, ես վարչության պետ եմ»։
Անի Խաչատրյանը խոսքով՝ Հովիկ Սաֆարյանը զանգահարել է իր նախկին կոլեգաներին և ասել, որ մարդ է բերում․«Ինքը նախկին ոստիկան է, դրա համար վարքագիծը չի փոխվել, զանգում, ասում է՝ թյուրիմացություն եմ բերում բաժին։ Բայց դուք իրավասություն ունե՞ք մարդ տանեք բաժին։ Հրահանգավորում եք ոստիկանին ձեռնաշղթա անցկացնել։ Ձեր նախկին կապերով փորձում եք ձայնագրությունը ջնջել տալ, բայց ես շատ արագ իմացա և նման բան չեղավ»։
Նշենք, որ ավագանու ելույթին Հովիկ Սաֆարյանը չարձագանքեց:
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց. կվիրահատվի
Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի։ Infocom-ի փոխացմամբ` այս մասի...
Չկա նման բան. Դավիթ Տոնոյանը` իր հրաժարականի մասին
Լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյան...
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան...