«Հրապարակ». Աշխատանքից հեռացնում են Սասուն Միքայելյանի մտերիմներին
«Հրապարակ. թերթը գրում է. «Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները տեւական ժամանակ է՝ լարված են, եւ պատճառը Վանեցյանին պաշտպանող հայտարարությունը չէ, ոչ էլ Անդրանիկ Քոչարյանի փոխարեն Արփինե Հովհաննիսյանից ներողություն խնդրելը։ Վերջին ամիսներին գործընթաց է գնում Սասուն Միքայելյանի կշիռը նվազեցնելու ուղղությամբ։ Եվ դա հատկապես արվում է նրա միջնորդությամբ պաշտոն կամ մանդատ ստացած անձանց հանելու, չեզոքացնելու ճանապարհով։
Դեռ ամիսներ առաջ՝ հուլիսին, աշխատանքից ազատվել է ԴԱՀԿ պետ Հակոբ Հակոբյանը, ով այդ պաշտոնում նշանակվել էր հեղափոխությունից հետո՝ 2018-ի հունիսին, Սասուն Միքայելյանի միջնորդությամբ, եւ այստեղ էր տեղափոխվել ԴԱՀԿ Կոտայքի մարզային բաժնի պետի պաշտոնից։ Իսկ օրեր առաջ էլ աշխատանքից ազատել են Միքայելյանի մեկ այլ մտերիմի՝ ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանին։ Ոստիկանության լրատվականից պարզաբանեցին՝ երկարամյա ծառայությունից հետո անցել է թոշակի։ Բայց հասկանալի է, որ դա ընդամենը ֆորմալ ձեւակերպումն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց. կվիրահատվի
Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի։ Infocom-ի փոխացմամբ` այս մասի...
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
«Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չակերտները չեն եղել». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չա...
Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան...