Մտածում էի՝ ինքնաբացարկի համար ձեզ դրամական փոխհատուցում առաջարկեմ․ պաշտպանը՝ դատավորին
Դուք կանխակալ բացասական վերաբերմունք ունեք Յուրի Խաչատուրովի նկատմամբ և այս գործով պատշաճ դատարան համարվել չեք կարող:
Այս մասին այսօր՝ դատարանում, հայտարարեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ միանալով Քոչարյանի պաշտպանի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքերին:
Պողոսյանը նշեց, որ սույն գործով Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը երբեւէ քննարկման առարկա չի դարձվել եւ ՍԴ որոշումը ապօրինաբար չի կիրառվել իր պաշտպանյալի նկատմամբ:
«Ես մտածում էի՝ ինքնաբացարկ հայտնելու համար ձեզ դրամական փոխհատուցում առաջարկեմ, քանի որ առկա իրողությունների շրջանակներում Հայաստանում կարծես թե նորմալ է գնահատվում, որ դատավորի կողմից չպաշտոնավերելու համար դրամական փոխհատուցում են առաջարկում»,- հայտարարել է Պողոսյանը՝ օրինակ բերելով այն, որ Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը:
Դատավոր Աննա Դանիբեկյանը Պողոսյանի արտահայտությունը որակել է որպես անհարգալից վերաբերմունք եւ նկատողության տեսքով սանկիցա կիրառեց: Այնուհետեւ դատարանը սահմանափակեց հայտարարություն անելու պաշտպանի իրավունքը՝ նշելով, որ Պողոսյանը ինքը, նման արտահայտություն անելով, զրկեց այդ իրավունքից:
Հիշեցնենք, որ այսօր Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը երկու հիմքով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որին միացան նաեւ մյուս պաշտպանները: Միջնորդության դեմ առարկեց մեղադրող եւ տուժող կողմը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց. կվիրահատվի
Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի։ Infocom-ի փոխացմամբ` այս մասի...
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
«Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չակերտները չեն եղել». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չա...
Չկա նման բան. Դավիթ Տոնոյանը` իր հրաժարականի մասին
Լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյան...