Հայաստանում խոսքի ազատության վտանգված լինելու մասին չի կարելի խոսել. Մարուքյան
Հայաստանում խոսքի ազատության վտանգված լինելու մասին չի կարելի խոսել՝ դատելով մի քանի քաղաքացու ինքնագործունեությունից։ Այս մասին այսօր հայտարարել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով «Հայելի» ակումբի վրա հարձակման մասին հարցին։
«Ովքեր որ նման բաներ են անում, լինելով վարչապետի կամ իշխող ուժի աջակիցը, նրանք այդ ուժին լավություն չեն անում։ Նրանք արջի ծառայություն են մատուցում, որով վնաս են հասցնում հենց այդ ուժին»,- ասել է Մարուքյանը։
Նրա խոսքերով՝ դեռ այդ ամենից հետո էլ մարդիկ դրական են արձագանքել ու ցանցում կոչեր են հնչեցրել, թե ակցիայի մասնակիցները դեռ մի բան էլ քիչ են արել։ Մարուքյանը մասնավորապես հիշեցրել է ԱՄՆ Գլենդելի բնակիչ հայերին, որոնցից կոչեր են եղել, թե հաջորդ անգամ իրենք էլ կգան նման բան անելու։
«Վաղը, մյուս օրը մենք սկսելու ենք մեր երկիրը պաշտպանել տարբեր զեկույցներից, որտեղ գրված է լինելու, որ եղել է նման բան։ Հիմա ինչի՞ ենք անում նման բան, որ հետո գնանք էդ զեկույցների դեմ հերոսաբար պայքարենք»,- ասել է Մարուքյանը։
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց. կվիրահատվի
Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի։ Infocom-ի փոխացմամբ` այս մասի...
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
«Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չակերտները չեն եղել». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չա...
Հեյդար Ալիևը կողմ է եղել բանակցությունների եռակողմ ձևաչափին․ Հայ Դատի հանձնախումբը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ փաստաթուղթ, որտեղ մանրամասներ են ներկայացվում 1997 թ․ օգո...