Սփյուռքի հայկական «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիրը խստորեն դատապարտում է լրատվամիջոցի դեմ հարձակումը
Տեղեկանալով հայրենի «Հայելի» մամուլի ակումբի վրա տեղի ունեցած հարձակման մասին, Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը հայտարարությամբ է հանդես եկել:
«Հիմնվելով մեր դավանանքի վրա, խստորեն դատապարտում ենք մամուլի և ազատ խոսքի նկատմաբ ցանկացած ոտնձգություն:
Ատելության քարոզի, այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության և նման բացասական երևույթների դեմ համապատասխան գործողություններ չկիրառելը հանգեցնում է այսպիսի լարված իրավիճակի:
Լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպության նկատմամբ այս հարձակումը քաղաքական թե այլ նամակներ ուղղելու անքաղաքակիրթ միջոց է, ինչպես նաև ատելության ծայրահեղ դրսևորում, որն ըստ երևույթին, սոցիալական ցանցի տիրույթից տեղափոխվեց իրական կյանք:
Ակնկալում ենք տեղական իշխանություններից և իրավապահ համակարգից խիստ գնահատական այս երևույթին, քանզի նման միջադեպերը խաթարում են մեր երկրի միջազգային վարկանիշը:
Լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ նման վերաբերմունքը վտանգում է խոսքի ազատությունը ժողովրդավարության ձգտող մեր պետությունում: Ցանկացած բռնություն լրատվամիջոցների դեմ պետք է ստանա իրավական ու քաղաքական համարժեք պատասխան:
Այս առիթով մենք կոչ ենք անում պատկան մարմիններին անհապաղ դիմակազերծել մեր գործընկերոջ դեմ հարձակում գործած մարդկանց ու արժանի պատիժը տալ նրանց, այլապես այն կարող է կրկնվել և դառնալ սովորական երևույթ մեր սիրելի հայրենիքին մեջ»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
«Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չակերտները չեն եղել». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չա...
Հեյդար Ալիևը կողմ է եղել բանակցությունների եռակողմ ձևաչափին․ Հայ Դատի հանձնախումբը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ փաստաթուղթ, որտեղ մանրամասներ են ներկայացվում 1997 թ․ օգո...
Թանկագին հյուրեր ունենք․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, Սերժ Թանկյանի և Էրիկ Իսրայելյանի հետ լուսանկար...