Ցանկացած նման դեպք պիտի ստանա իրավական խիստ գնահատական. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ մարդու իրավունքների պաշպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Րոպեներ առաջ վերադարձա Ստրասբուրգից և հենց օդանավակայանում տեղեկացա, որ հարձակում է տեղի ունեցել լրատվամիջոցի հանդեպ:
Որպես քաղաքացի, որպես նախկին լրագրող և որպես Մարդու իրավունքների պաշպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, խստորեն դատապարտում եմ մամուլի դեմ ցանկանած ոտնձգություն:
Ազատ խոսքը մեր երկրում այլընտրանք չունի, սա պիտի հասկանան բոլորը, և ցանկացած նման դեպք պիտի ստանա իրավական խիստ գնահատական»:
Հիշեցնենք, որ այսօր 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացավ որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասաց, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։
Նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։
Նմանատիպ հոդվածներ
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
«Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չակերտները չեն եղել». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չա...
Հեյդար Ալիևը կողմ է եղել բանակցությունների եռակողմ ձևաչափին․ Հայ Դատի հանձնախումբը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ փաստաթուղթ, որտեղ մանրամասներ են ներկայացվում 1997 թ․ օգո...
Թանկագին հյուրեր ունենք․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, Սերժ Թանկյանի և Էրիկ Իսրայելյանի հետ լուսանկար...