Քաղաքականություն

Այս հարձակումը փորձաքար է իշխանությունների համար. Արփինե Հովհաննիսյանը զորակցություն է հայտնում Անժելա Թովմասյանին

Այս հարձակումը փորձաքար է իշխանությունների համար. Արփինե Հովհաննիսյանը զորակցություն է հայտնում Անժելա Թովմասյանին
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով «Հայելի ակումբում» այսօր տեղի ունեցած միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զորակցությունս եմ հայտնում Անժելա Թովմասյանին՝ «Հայելի…

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով «Հայելի ակումբում» այսօր տեղի ունեցած միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Զորակցությունս եմ հայտնում Անժելա Թովմասյանին՝ «Հայելի ակումբ»-ի վրա այսօրվա հարձակման կապակցությամբ։


Վերջին մեկուկես տարում անընդհատ բարձրաձայնել եմ, որ, եթե միջոցներ չձեռնարկվեն ատելության խոսքի տարածումը, այլակարծության նկատմամբ անհադուրժողականությունը կանխելու համար, շատ մեծ է հավանականությունը, որ դրանք առցանց տիրույթից ներթափանցելու են իրական կյանք։ Այսօրվա հարձակումը ասածիս վկայությունն է։ 

 

Այս հարձակումը փորձաքար է իշխանությունների համար՝ մասնավորապես, թե ինչպես է պետությունը արձագանքում խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությանը՝ անկախ տվյալ զանգվածային լրատվության միջոցի եւ դրա ներկայացուցիչների նկատմամբ իշխող ուժի ունեցած վերաբերմունքից։ Այս հարցում իշխանության ցանկացած տապալում տապալում է խոսքի ազատության, ժողովրդավարական արժեքների, արդյունքում՝ իրավական պետության համար»,- գրել է Հովհաննիսյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250