Վերին Լարսի կուտակումները մեկնաբանել են ռուսական լրատվամիջոցները

«Վերին Լարս» հսկիչ–անցակետի մոտ  ժամանակ-առ ժամանակ գոյացած մեծ հերթերը պայմանավորված են լինում տարբեր պատճառներով։

 

Օրերս հայկական ԶԼՄ-ներից բացի, խնդրին անդրադարձել էին նաև ռուսական լրատվամիջոցները, նշելով՝ որ հազարից ավել բեռնատարներ մեծ հերթ են առաջացրել։ Ըստ ռուսական Россия 1-ի ՝ մեքենաները շարժվում են օրական 3 մեքենանայից առաջ անցնելով։  

 

Հայաական կողմն էլ իր հերթին նշել էր, որ Վերին Լարսի անցակետում հերթերը հիմնականում գոյացել են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս եկող մեքենաների դեպքում, այլ ոչ թե մեկնող։ Խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաներին անհամապատասխանությունն է։ 

 

«Հայաստանից արտահանվող բեռների համար  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դիտարկում է խնդրին համակարգային լուծում տալու տարբերակը, որպեսզի հայաստանյան բեռնափոխադրողներն ապրանքն արտահանելուց առաջ ստուգեն բեռների համապատասխանությունը սռնիների ծանրաբեռնվածության նորմաներին: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կապի մեջ է Վերին Լարսի անցակետի գործընկերների հետ, և խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է»,- նշել էր  մամուլի պատասխանատու Աննա Օհանյանը: 

 

Ավելի ուշ նախարարությունը հայտնել էր, որ  մեքենաների բեռնվածության զննման գործընթացների արդյունքում Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերն աստիճանաբար նվազել են։ 

 

Նշենք, որ Վերին Լարսի տնտեսվարող ոլորտի ներկայացուցիչների հետ կապի մեջ է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով մամուլին հայտնել էր, որ կուտակումների հիմնական պատճառը բեռների նախատեսվածից ավել քաշերն են, որոնք, բացի կուտակումներ առաջացնելուց, նաև տուգանք են ստանում: