Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է

Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծանոթանալ ՀՀ Կառավարության կառավարության որոշման հետ, ըստ որի ՀՀ քաղաքացին կարող է իր մեքենան վաճառել միայն այն օտարերկրացի անձանց, որոնք Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր ունեն: 

 

Կառավարության նոր որոշման համաձայն տրանսպորտային միջոցները օտարերկրյա քաղաքացիներին վաճառելու համար, վերջիններիս պահանջվելու  է օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (միջազգայնորեն ճանաչված) և Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր: 

«Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրանը Քեյանը շտապ անդրադարձել է այս որոշմանը, ֆեյսբուքյան իր էջում գրելով. 

 

«Բոլոր պատգամավորների ուշադրության եմ գրավում հերթական անհասկանալի նախագծի մասին: Նման ձևով չեն թեթևացնում ՔԳԲ-ների ծանրաբեռնվածությունը: Խնդրում եմ հնարավորինս արագ կասեցրեք նման ապօրինի գործելաոճը:

 

Հարգելի կառավարություն ես նախագծի հեղինակին հարցրեք թե՞ օտարերկրյա քաղաքացուն կացության քարտը ինչպեսի գեմառո ընթացակարգով են տալիս: Եթե օտարերկրյա անձը կատարի ՀՀ օրենքներով իր առջև դրված պարտականություները, ապա առնվազն երկու ամիս է պետք կացության քարտ ստանալու համար»,- գրել է Քեյանը` ակնկալելով պատգամավորների ու իրավասու անձանց արձագանքը ստանալ: 

 

Կառավարության այս որոշման մասին բարձրաձայնած Լուսինե Գալստյանը մարդկանց խորհուրդ է տալիս Հայաստան վաճառքի նպատակով մեքենա չբերել, տանել Թբիլիսի շուկայում վաճառել, ուկրաինացիները, ադրբեջանցիները, մեծ հաճույքով ու արագ կգնեն այդ մեքենաները:  «Գոնե չի մնա վրաներդ, քանի որ լուրջ սպառնալիք է այդ որոշումը ավտոարտահանման համար: Ճիշտ է այստեղի գները չեն, մի քիչ էժան կծախեք, բայց դե գոնե մաքսազերծման գումարները չեք տա ու կողքը կանգնած լացեք: Ես վաճառքի ավտո չունեմ, բայց գիտեմ մարդիկ, որ 5-10 հատով բերում են, որ վաճառեն: Խորհուրդս իրենցն է: Մեր բյուջեին գտել են, որ փող պետք չի, թող 15-20 000 ավտոն վաճառվի Թբիլիսի , փողն էլ ջեբով կբերեք, կծախսեք, ոչ մաքս կտաք, ոչ հարկ կտաք, ավտոներն էլ վրեներդ չի մնա, հա ու Գայում ու մաքսատներում էլ հերթ չի լինի , իսպառ կվերանա, Գյումրիում ասեք կանգնեցնեն շինարարությունը, ափսոս են փողերը: Ցանկացողներին կարող եմ սովորեցնել ոնց են Թբիլիսիում վաճառում հայերի անունով եկած ավտոները առանց պրոբլեմների»,- գրել է նա: 

 

Առաջիկայում սպասենք իրավասու կառույցների արձագանքին, քանի որ այս որոշման հանրայնացումից հետո մարդկանց դժհոգությունը կանխել հնարավոր չի լինի: