ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարությանը հարմարվել է Տարոն Մարգարյանի «կոստյումին». Խաժակյան
Երեւան քաղաքում ՏԻՄ կառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ էինք նախատեսել 10 կետով, որոնցից միայն մեկն է ընդունել կառավարությունը։
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Դեռեւս 2018 թ. Տարոն Մարգարյանն օրենքում փոփոխություններ նախատեսեց, ըստ որի, սահմանափակում է ավագանու լիազորությունները մի շարք հարցերում։ Այն ժամանակ դեռեւս «Ելք» խմբակցությունը բողոքեց այս փոփոխությունների դեմ: Մենք հույս ունեինք, որ իշխանության փոփոխությունից հետո ավագանու լիազորությունները հետ կբերենք»,- ասել է նա։
Սամսոնյանի խոսքով՝ Երեւանի դեռեւս նախորդ ավագանու «Ելք» խմբակցությունն ամփոփել էր առաջարկներն ու ներկայացրել այդ ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին։
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան էլ, հավելեց, որ իրենց ներկայացրած փոփոխությունները պետք է լիներ «Ելք»-ի ամբողջական առաջարկը:
«Մենք առաջարկում ենք, որ տեղական հանրաքվեն կարող են նախաձեռել ավագանու խմբակցությունները, սակայն Տարոն Մարգարյանի առաջարկով օրենքը փոխվեց, իսկ ԱԺ ՀՀԿ մեծամասնությունը հաստատեց: Եթե առաջ մենք կարող էինք հանրաքվեի վերաբերյալ առաջարկով դիմել քաղաքապետին եւ այդ նախագիծն ընդգրկվեր ավագանու օրակարգում, այդ հնարավորությունից զրկվեցինք:
Առաջարկվեց ավագանու անդամնեի 1/3-ի շեմ, որը չուներ «Ելք»-ը, եւ ստացվեց, որ առանց մեծամասնության նման որոշում չի կարող կայացնել խմբակցությունը: Նույնը հիմա է, կառավարությունը մերժում է այն, ինչ այն ժամանակ ասում էինք, որ մի զրկեք մեզ այդ հնարավորությունից»,- ասել է Դավիթ Խաժակյանը՝ նկատելով, որ «հիմա, կարծես, Հայկ Մարությանը հարմարվել է Տարոն Մարգարյանի «կոստյումին»:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՐՔՈՒՄ․ Օտարերկրացիները միայն Հայաստանում մեքենան վարելու դեպքում պետք է ունենան բնակության փաստաթուղթ
Լուրեր էին շրջանառվում, որ բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղ...
Ուղիղ. Փողը ՀՀ քաղաքացիների համար էժանանում է, սիրելի հայրենակիցներ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ներկայացնում է եվրոբոնդերի վերաբերյալ լուրեր: «Լավ լուր ունեմ Եվրոբոնդերի մասի...
ՈՒՂԻՂ. Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան ՝ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստ...
ՈՒՂԻՂ․ Մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը
Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել...