«Հրապարակ». Պաշտոնյաները ՀՀԿ-ի հրավիրած ճաշին չեն մասնակցել․ մանրամասներ
«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախության տոնը ՀՀԿ-ականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նշեցին Լոռու մարզում։ Սկզբում Վանաձորի պանթեոնում ծաղիկներ դրեցին զոհվածների հուշարձանին, այնուհետեւ միասնական աղոթքի մասնակցեցին Հաղպատի վանական համալիրում եւ Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Իսկ վերջում, ինչպես Վահրամ Բաղդասարյանը մեզ հայտնեց, Հաղպատի ռեստորանային համալիրներից մեկում տոնական ճաշի են մասնակցել։
Թեեւ ՀՀԿ-ի միջոցառմանը հրավիրված են եղել բոլոր տարածքային կառույցների ներկայացուցիչները, բայց, մեր տեղեկություններով, շատերը չեն մասնակցել, քանզի կարծում են, որ ՀՀԿ-ի գնացքն արդեն գնացել է, եւ չեն ցանկանում վտանգել իրենց։ Արդյունքում ստացվել է այնպես, որ միայն Լոռու կառույցն է ղեկավար կազմի հետ մասնակցել։ Վահրամ Բաղդասարյանը մեզ վստահեցրեց, որ նախատեսվածից շատ մարդ է մասնակցել, իրենք 300 հոգանոց միջոցառում են կազմակերպել՝ հաշվի առնելով սրահի սահմանափակ տարածքը, սակայն միջոցառմանը մասնակցել է շուրջ 500 կուսակցական․
«Բոլոր մարզերից հավասարաչափ հրավիրել ենք, բացականեր էլ չենք ունեցել։ Այո, ճաշն անցկացրել ենք Հաղպատում, տեղը սահմանափակ էր, դրա համար էլ քիչ էինք հրավիրել՝ 300 հոգի, միայն Իջեւանի կառույցի հետ կապված խնդիր կար, ավտովթարի պատճառով զանգեցին-ասացին, որ կուշանան»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել․ Արթուր Վանեցյան․ hraparak.am
Արթուր Վանեցյանը hraparak.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի ասածները։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս...
Անիմաստ է դրանց անդրադառնալը. Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը` Նիկոլ Փաշինյանին
Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախկին իշխանություններին, հատկա...
Հոկտեմբերի 1-ին Պուտինը կժամանի Երևան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհր...
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ․ ՊԲ
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի...