Հայաստանը կդառնա ֆուտբոլային երկիր. Եգանյան
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը վստահեցնում է, որ Հայաստանը դառնալու է ֆուտբոլային երկիր:
«Այն հսկայական աշխատանքը, որ տարվում է մարզերում ֆուտբոլը զարգացնելու ուղղությամբ, վստահաբար տալու է իր պտուղները՝ Հայաստանը դառնալու է ֆուտբոլային երկիր: Վերջապես պատմական շանս ունենք ֆուտբոլի զարգացումը համակարգային դարձնելու, այն հոգածության տակ պահելու, այս պահը չպետք է բաց թողնենք, հնարավոր է, որ կգա մի օր, երբ պետությունն էլ կսկսի գումար դնել ֆուտբոլի վրա, ինչպես դա անում են, օրինակ, Վրաստանում, ես հավատում եմ, որ կգա այդ օրը, բայց մինչ այդ բոլորս պետք է օգնենք ֆեդերացիային», ֆեյսբուքյան իր էջում գրել է Եգանյանը` հորդորելով բոլորին միանալ ազգանվեր գործին. ամեն մեկն իր «գնդակը» ներդնի՝ մեծ բարձունքներ արագ նվաճելու համար:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2019 թվականին 57 ֆուտբոլային դաշտ կբացի հանրապետության մարզերում:
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
ՀՐԱՏԱՊ․ Վարչապետը Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգ...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...