Մեր մեծագույն խնդիրը Հայաստանի տնտեսական հզորացումն է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը նոր հարթության վրա բարձրացնելու համար կարևորում է, որ այս փուլում հնարավոր լինի  Հայաստանի տնտեսության մեջ առկա դինամիկան վերածել տնտեսական մոմենտումի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետն այս մասին ասաց Լոս Անջելեսում լրատվամիջոցների ներկայացուցչների հետ հանդիպմանը:


Լրագրողը հետաքրքրվեց, թե որն է լինելու վարչապետի գլխավոր մեսիջը` ուղղված հայ համայնքին: Նա պարզաբանեց` հարցի ենթատեքստը հայրենքի վերադառնալու հորդորն է:


«Քիչ առաջ հանդիպում էինք Կալիֆորնիայի հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ, և այնտեղ ըստ էության այդ թեմային անդրադարձավ եղավ: Մեր հիմնական ուղերձը լինելու է համահայկականության հայեցակարգի գործնական խնդրի ձևակերպումը: Իմ կարծիքով՝ այսօրվա մեր մեծագույն խնդիրը Հայաստանի տնտեսական զարգացումն ու տնտեսական հզորացումն է: Բոլոր այն հարցերը, որ կան մեր ազգային օրակարգում, ուժեղ պետության լուծելիք հարցերն են: Իսկ ուժեղ պետություն ասելով առաջին հերթին պետք է հասկանանք տնտեսապես զարգացած պետություն: Մենք դա անվանում ենք տնտեսական հեղափոխություն, նրանք, ովքեր ուզում են այլ կերպ անվանել, բացարձակապես դեմ չենք, բայց կարծում ենք, որ այս փուլում շատ կարևոր է, որ այն դինամիկան, որ ունենք Հայաստանի տնտեսության մեջ, իսկապես կարողանանք վերածել տնտեսական մոմենտումի»,-ասաց վարչապետը:


Փաշինյանի մամուլի ասուլիսին կարող եք հետևել այս հղումով

Քաղաքականություն