ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուցարարները երգում են կառավարության շենքի դիմաց. մանրամասներ
Հանուն Ամուլսարի կայացած քայլերթի մասնակիցները հասել են Հանրապետության հրապարակ: Հանրահավաքի մասնակիցները հանդես են գալիս ոսկու հանքի շահագործման դեմ: Նրանք ողջունել են Ջերմուկի եւ Գնդեվազի դպրոցների աշակերտներին, որոնք այսօր չեն գնացել դպրոց՝ ի նշան բողոքի:
Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Աննա Շահնազարյանը հայտարարեց, որ իրենց նպատակներն արդար են ու մասնակիցներին հորդորեց լինել խաղաղ։ Ակցիայի մասնակիցները բացականչում են «Ամուլսարը՝ միայն սար», «Ամուլսարն առանց հանքի»։
Ցուցարարները մոտեցան կառավարության շենքին՝ վանկարկելով հանքի շահագործման եւ օֆշորային մեքենայությունների դեմ կարգախոսեր: Վերջին հանգամանքը կապված է «Ամուլսար» հանքը շահագործող «Լիդիան» օֆշորային ընկերության հետ: Քայլերթն ուղեկցում են թմբկահարները:
Այնուհետեւ մասնակիցները սկսել են ժողովրդական երգեր երգել՝ դրանցում ավելացնելով Ամուլսար բառը:
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ տեսանյութ. Վազգեն Սարգսյանը պատմում է Ղարաբաղի հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ հրապարակային քաղաքական քայլերի մասին
Youtube-ում հրապարակվել է տեսանյութ, որտեղ 1996 թականին Վազգեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի, զինակից ընկերների, մտերիմն...
ՀԵՐՔՈՒՄ․ Օտարերկրացիները միայն Հայաստանում մեքենան վարելու դեպքում պետք է ունենան բնակության փաստաթուղթ
Լուրեր էին շրջանառվում, որ բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղ...
Ուղիղ. Փողը ՀՀ քաղաքացիների համար էժանանում է, սիրելի հայրենակիցներ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ներկայացնում է եվրոբոնդերի վերաբերյալ լուրեր: «Լավ լուր ունեմ Եվրոբոնդերի մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածում էին, թե մոռացել եմ խոստումս. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովուրդ ջան, սա էլ Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածու...