Պատգամավորը արձագանքել է իր կնոջ՝ ԱԺ-ում աշխատանքի անցնելու լուրերին
Պատգամավոր Վահագն Թևոսյանն ր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱԺ «Իմ քալը» խմբակցության պատգամավորի կինը նշանակվել է ԱԺ նախագահի ռեֆերենտ: Սա վերնագիր է: Եվ այն ճշմարտացի է: Այս վերնագրի մեջ ոչ մի արտասովոր բան չկա, բացի այն, որ երեխաներիս մայր Լուսինե Բարսեղյանը 20 տարվա մասնագիտական ստաժ ունի (լրագրող, խմբագիր, գլխավոր խմբագիր), «ՀԺ»-ից հեռանալուց հետո աշխատանքի է հրավիրվել «ամուսնու համաձայնության» ավանդապաշտական արարողակարգը շրջանցելով, ու անարգանք կհամարեր իր հանդեպ, եթե որևէ մեկը փորձեր նրան աշխատանքի «տեղավորել»:) Հարգելի մամուլ, ձեր ճանաչած մարդկանց չեք հարգում, գոնե ձեր մասնագիտությունն ու դրա կրողներին հարգեք, խնդրում եմ:)
Ավելացնեմ՝ փորձեք հարգել նաև կանանց ինքնուրույնությունն ու ամուսինների կողմից քթները նրանց գործերի մեջ չխոթելու՝ ձեր պատկերացումներում գոնե դեռ զուտ տեսական հնարավորությունը»։
Հիշեցնենք՝ «Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իրեն ռեֆերենտ է նշանակել Լուսինե Բարսեղյանին, ով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի կինն է։