«Փաստ». Կձերբակալե՞ն Աղվան Հովսեփյանին
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել, որն, ամենայն հավանականությամբ, կիրականացվի մինչեւ սեպտեմբերի վերջ։ Այդ տեղեկությունների համաձայն, առաջիկայում Մարտի 1-ի գործով, առայժմ որպես վկա, Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության կկանչվի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։
ՀՔԾ-ի՝ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ Հովսեփյանի կարգավիճակը ՀՔԾ-ում փոխվի, եւ նա գործով անցնի որպես մեղադրյալ։
Ի դեպ, պատահական չէ, որ արդեն իսկ իշխանական որոշ պատգամավորներ հրապարակ են նետում տեսակետներ, թե «Աղվան Հովսեփյանը չի կարող անմասն լինել այս գործընթացից, որովհետեւ ինքը ոչ միայն գլխավոր դատախազ է եղել, ինքը քաղաքական բնույթի գլխավոր դատախազ է եղել եւ իրականացրել է արդարադատությունը տվյալ պահին իշխանություն ներկայացնող ուժերի քիմքին համահունչ»:
Նշյալ լուրի իսկությունը ճշտելու համար «Փաստը» դիմեց հատուկ քննչական ծառայություն, որտեղից նշեցին, որ չեն մեկնաբանում այդ տեղեկությունները»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի...
Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի լուրերի մասին
Չկա նման բան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնա...
Քոչարյանն ազատ չարձակվեց
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, այդ մասին որոշումը...
Իրերը հավաքեց ու դուռը փակեց. Տիգրան Մազմանյանը՝ Օսիպյանի մասին
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ՝...