Փաշինյանի հոգեկան առողջության մասին փաստաթուղթը կեղծ է
Երեկ համացանցում հայտնվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակին վերագրվող կեղծ փաստաթուղթ՝ իբր ուղարկված Կրասնոդարի քաղաքային հոգեբուժական հիմնարկի կողմից 2001 թվականի նոյեմբերի 1-ին՝ ուղղված Կրասնոդարի դատախազությանը։
Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ հրապարակված փաստաթուղթն ու նրանում առկա տվյալները կեղծված են, ու որևէ առնչություն չունեն Նիկոլ Փաշինյանի հետ։
Ի ապացույց վերոգրյալ պնդմանը՝ բավական է ուշադրություն դարձնել հրապարակված փաստաթղթում Նիկոլ Փաշինյանի լուսանկարին և համեմատել այն 2018 թվականին վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված 1991 թվականի ստուգարքային գրքույկի լուսանկարի հետ։
Ինչպես տեսնում ենք՝ կեղծված փաստաթղթում օգտագործվել է հենց ստուգման գրքույկից վերցրած լուսանկարը։
Նմանօրինակ կեղծ փաստաթղթեր հրապարակվել են շատ այլ անգամներ։ 2018 թվականի օգոստոս ամսին գրվել էր, թե Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության գործակալ է, և հրապարակվել էր մի շարք ակնհայտ կեղծիքներով փաստաթուղթ։ Տեղեկությունը կարճ ժամանակ անց հերքվեց։
Ամիսներ առաջ մեդիադաշտում հայտնվեց ևս մեկ կեղծ նամակ՝ ուղղված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, որտեղ իբրև նշված էր Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը հանձնելու պատրաստակամության մասին։ Այս նամակի կեղծ լինելը կրկին կարճ ժամանակում հերքվեց, տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի...
Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի լուրերի մասին
Չկա նման բան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնա...
Քոչարյանն ազատ չարձակվեց
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, այդ մասին որոշումը...
Իրերը հավաքեց ու դուռը փակեց. Տիգրան Մազմանյանը՝ Օսիպյանի մասին
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ՝...