Ամուլսարի ճանապարհները բացելու մասին դատարանի որոշում չկա. Վարդանյան
Ամուլսարի փակ ճանապարհները բացելու մասին վարչական դատարանի որոշում չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե Ամուլսարի փակ ճանապարհները բացելու վերաբերյալ վարչական դատարանի որոշում կա։
«Այս վճիռը ճանապարհները բացելու մասին չի եղել։ Որոշումը վերաբերում էր «Լիդիան» ընկերությանը պատկանող հողներն ազատելուն։ Այնտեղ վագոն–տնակներ էին դրված, մոտ 2 մետր հետ էին տվել, ընկերությունը պահանջել էր ազատել իրենց հողատարածքը, վճիռն արդեն կատարվել է, «պոստերը» հիմա իրենց հողի վրա չի դրված։
Ընկերության հայց էր ներկայացրել այն մասին, որ իրենց հողերը զբաղեցրել են ուրիշ մարդիկ, եկան, չափեցին եւ պարզեցին, որ 2 մետր մտած էր իրենց պատկանող հողերի մեջ, հիմա այդ 1 «պոստը» հետ է դրվել»,–նշեց նա։
Բնապահպան-իրավաբանը տարակուսում է, որ վարչապետին «ինչ–որ մեկը գալիս, նպատակային այլ բաներ է ասում, որից էլ գալիս է այս հարցի շուրջ այս ամբողջ խառնաշփոթը»։
Հիշեցնենք, որ Վանաձորում վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Ամուլսարի մասին հարցին, նշել էր, որ Ամուլսարի ճանապարհները բացելու մասով կա վարչական դատարանի որոշում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի...
Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի լուրերի մասին
Չկա նման բան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնա...
Քոչարյանն ազատ չարձակվեց
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, այդ մասին որոշումը...
Իրերը հավաքեց ու դուռը փակեց. Տիգրան Մազմանյանը՝ Օսիպյանի մասին
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ՝...