Վարչապետ գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են կառավարությունից:
Բացելով նիստը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Այսօր տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի կապակցությամբ կարող ենք արձանագրել, որ իրադարձությունները և զարգացումները, ընդհանուր առմամբ, տեղի են ունենում մեր կանխատեսումների, մեր գնահատականների շրջանակում, ինչը նշանակում է, որ մենք, ըստ էության, ադեկվատ ենք գնահատում իրավիճակը, անվտանգային միջավայրի զարգացումը, ինչը նաև իր հերթին նշանակում է, որ մեր նախապատրաստությունները, մեր աշխատանքները, կապված Հայաստանի անվտանգային իրավիճակի բարելավման և պետական կառույցների աշխատանքի հետ, համարժեք են տեղի ունեցող իրադարձություններին, ինչը շատ կարևոր է:
Կարող ենք արձանագրել, որ այս ընթացքում մենք Անվտանգության խորհրդի գործունեության շատ կոնկրետ օրակարգ ենք ձևավորել, այդ օրակարգով շարժվում ենք առաջ, և այսօրվա մեր քննարկման հարցերի շարքն էլ տեղավորվում է այդ օրակարգի շրջանակում: Մենք կոնկրետ արդյունքներ ենք արձանագրում՝ Անվտանգության խորհրդի կողմից նախանշված խնդիրների լուծման ուղղությամբ և այսօր պետք է ամփոփենք այսօրվա վիճակով մեր ունեցած արդյունքները և նախանշենք առաջիկա մեր անելիքները»:
ԱԽ նիստի օրակարգում են եղել անվտանգային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի...
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման մի...
Պետք է պարզել` ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը. վարչապետի խոսնակ
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի...
Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի լուրերի մասին
Չկա նման բան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնա...