Թող որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ․ Վանեցյան
Արթուր Վանեցյանը խորհուրդ է տալիս պղտոր ջրում ձուկ չորսալ։ ԱԱԾ տնօրենը հրաժարականից հետո առաջին անգամ պատասխանել է լրագրողների հարցերին, որոնցից մեկն էլ վերաբերել է Սերժ Սարգսյանի փեսային։
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը չի ուզում, որ իր անունը կապվի Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։ Վանեցյանն այս մասին ասաց այսօր լրագրողների հետ զրույցում։
«Թող որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, քանի որ նա ինձ համար մարդ է, որը պետք է շատ հարցերի պատասխանները տա ՀՀ օրենքի առաջ։ Կլինի քննություն, և քննությունը կասի` արդյոք նա պետք է կանգնի օրենքի առաջ, թե ոչ։ Թող որևէ մեկը պղտոր ջրում ձուկ չորսա»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը։ «Այս որոշումը կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից»,–գրել էր Վանեցյանը:
Նրա խոսքով` պետականաշինության տրամաբանության շրջանակներում որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։
Այս հայտարարությունից հետո սոցցանցերում և ԶԼՄ–ներում կարծիքներ հնչեցին, թե նա հրաժեշտ է տվել պաշտոնին, որովհետև առնչություններ է ունեցել հին համակարգի, մասնավորապես` Միքայել Մինասյանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի...
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման մի...
Պետք է պարզել` ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը. վարչապետի խոսնակ
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի...
Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի լուրերի մասին
Չկա նման բան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնա...