Ինչո՞ւ է հրաժարական տվել Օսիպյանը և ինչով է զբաղվելու առաջիկայում
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Սպասվում է, որ պաշտոնական հաղորդագրություն կտարածվի վաղը։
ArmDaily.am-ի աղբյուրի փոխանցմամբ տևական ժամանակ է Վալերիյ Օսիպյանն անտրամադիր էր, չէր շփվում աշխատակիցների հետ: Հրաժարականից առաջ համակարգում որևէ մեկին չի ասել, իրերը չի հավաքել, հրաժեշտ չի տվել թիմին: Ըստ ամենայնի, նա ծանր է տանում իր հրաժարականը: Համակարգում Օսիպյանի հրաժարականը կապում են ոչ միայն վատ աշխատանքի, վատ ցուցանիշների և քաղաքում տիրող իրավիճակի հետ, այլև օրենքի վերջին փոփոխության հետ, ըստ որի ոստիկանության և ԱԱԾ պետերի պաշտոնները դառնում են քաղաքական: Լրատվականի տեղեկություններով Օսիպյանը խնդրել է իրեն նշանակել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունում: Կարծես՝ այդ խնդրանքն իշխանության ներկայացուցիչները հակված են բավարարելու:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի...
Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի լուրերի մասին
Չկա նման բան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում․ Վ․ Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է մամուլում տարածվող տեսանյութին, որում երևում է՝ Փաշ...
Քոչարյանն ազատ չարձակվեց
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, այդ մասին որոշումը...