Իմ նման որևէ մեկը չի կարող խոսել. Գալուստ Սահակյանի նոր հարցազրույցը. Hraparak.am
Ժամանակին ամենաշատ հարցազրույցներ տվող Աժ նախկին նախագահ Գալոստ Սահակյանը երեկ ևս չմերժեց Hraparak.am-ին՝ պատասխանելով մի քանի հարցերի։
Ստորև ներկայացնում ենք լրատվականի հարցազրույցից մի հատված.
- Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք ապրում, առհասարակ, հետևու՞մ եք քաղաքական իրադարձություններին։
-Ի՞նչն է քեզ հետաքրքրում։
-ԱԺ աշխատանքներին, օրինակ, հետևո՞ւմ եք։
-Ազգային ժողովին չէ, բայց ընդհանուր քաղաքական իրավիճակից, բնականաբար, տեղյակ եմ։
-Նախկինում լսելով Ազգային ժողովում ընդդիմադիրների ելույթները, Դուք երբեմն հառաչում էիք և ասում՝ չգիտեմ՝ ոստիկանությո՞ւն, թե՞ շտապօգնություն կանչեմ։
- Հիմա ոչ շտապօգնությունը կօգնի, ոչ ոստիկանությունը։ Ասեմ,որ իրենց ելույթները չեմ լսում, երբեմն-երբեմն հեռուստացույցով ինչ-որ մարդկանց ելույթներ եմ լսում։
-Ի դեպ, «Իմ քայլում» ըստ մեկնաբանությունների՝ կան պատգամավորներ, որոնք Ձեր ոճով են խոսում․ Թագուհի Ղազարյան, Հովհաննես Աղազարյան։
-Չեմ լսել։ Բացի դրանից՝ իմ նման որևէ մեկը չի կարող խոսել։
-Իսկ , օրինակ, Ամուլսարի հետ կապված ինչ դիրքորոշում ունեք։
-Ի՞նչ կապ ունի Ամուլսարը, հիմա ինքը արդեն ամուլ հանք է դառել։
-Ինչո՞վ եք զբաղվում որպես Գալուստ Սահակյան։
-Գալուստ Սահակյանը զբաղվում է այնպես, ինչպես կզբաղվեր Գալուստ Սահակյանը։ Քաղաքականությամբ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ hraparak.am
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի...
Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի լուրերի մասին
Չկա նման բան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում․ Վ․ Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է մամուլում տարածվող տեսանյութին, որում երևում է՝ Փաշ...
Քոչարյանն ազատ չարձակվեց
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, այդ մասին որոշումը...