Բացառիկ նվիրատվություն Հայոց ցեղասպանության թանգարանին
Ամերիկաբնակ Նադյա Շահգալդյանը (Nadia Shahgaldian) որպես նվիրատվություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնեց եզակի նշանակության հնատիպ գիրք՝ Հայոց ցեղասպանության ականատես և վերապրած Ավրորա Մարդիգանյանի ընծայագրով՝ արված 1920 թվականի հունիսին:
Առաջին հրատարակություն հանդիսացող այս հատորը Ավրորայի հայտնի հուշագրության հիման վրա նկարահանված «Հոգիների աճուրդ» ֆիլմի սցենարն է՝ “The Auction of Souls, The story of Aurora Mardiganian, the Christian girl who survived the great massacres, scenario by Frederic Chapin, staged by Oscar Apfel, produced by W. Selig, New York, 1919:
Եզակի հատորը ձեռք է բերել Նադյա Շահգալդյանի ամուսինը RareBooks գրախանութից: Ավելի քան 20 տարի, գիրքը որպես մասունք պահվել է Շահգալդյանների ընտանիքում:
Հիշեցնենք, որ Ավրորա Մարդիգանյանի օրագրությունը հրատարակվել է ամերիկյան մամուլում 1918թ. «Հոշոտված Հայաստան» կամ «Հոգիների աճուրդ» վերնագրերով: Նույն տարում էկրաններին է հայտնվել այդ գրքի հիման վրա բարեգործական նպատակներով ստեղծված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը: Կինոնկարում Ավրորան անձամբ խաղացել է իր դերը՝ այդպիսով դառնալով հայ առաջին կինոդերասանուհին՝ ցեղասպանության սարսափելի պատկերները ցուցադրող առաջին ֆիլմում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի...
Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի լուրերի մասին
Չկա նման բան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում․ Վ․ Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է մամուլում տարածվող տեսանյութին, որում երևում է՝ Փաշ...
Քոչարյանն ազատ չարձակվեց
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, այդ մասին որոշումը...