Այդ հայտարարությամբ նա սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը․ Մարուքյանը՝ Վանեցյանի մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին բարկացրել է իրենց ներկայացրած ու ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի լուսաբանումը մամուլում։ Նա ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց, որ ինքը հակաքարոզչության տարր է տեսնում։
«ԱԱԾ և Ոստիկանության օրենքներում փոփոխություն կատարելու նախագիծը լուսաբանել են, թե մենք բերել ենք մի նախագիծ, ըստ որի, ով ուզի, կարող է դառնալ ԱԱԾ պետ, մինչդեռ ԱԱԾ պետ ու Ոստիկանության ղեկավար կարող են նշանակվել պատգամավորի չափանիշների համապատասխան անձինք։ ՀՀ ամենակարևոր պաշտոնը Գործադիր մարմնի ղեկավարն է, և վարչապետ կարող է նշանակվել պատգամավորի չափանիշներին համապատասխան»,- ասաց նա։
Մարուքյանը շեշտեց, որ իրենք շարունակելու են պայքարել սուպերվարչապետական համակարգի դեմ, և շարունակում են պնդել, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը պետք է հաշվետու լինեն ԱԺ-ին։
«Հետևողական կերպով շարունակելու ենք ներկայացնել նախագծեր՝ այդ համակարգը վերափոխելու, ավելի ժողովրդավար համակարգ ստեղծելու համար։ Եթե այդ պաշտոնները քաղաքական չլինեին, ապա հիմա մեր ոստիկանապետը Վովա Գասպարյանը կլիներ։ Նախկինում Սերժ Սարգսյանը Կուտոյանին դրեց դատախազի տեղակալ, հետո տարավ ԱԱԾ պետ, որ պահանջն ապահովի»,- նշեց Մարուքյանը։
Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին, Մարուքյանը շեշտեց, թե ինքը մանրամասների չի տիրապետում։ Միևնույն ժամանակ հավելեց, որ զգում են՝ Վանեցյանի հայտարարությունը հեռուն գնացող է։
«Այդ հայտարարությամբ, կարծում եմ, նա սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը և փորձելու է քաղաքական գործունեության մեջ շարունակել գործը։ Հիմա դա կլինի կուսակցություն ստեղծելու միջոցով, թե ինչ ձևով․ Այդ հայտարարության մեջ դա եմ տեսնում», - ընդգծեց Էդմոն Մարուքյանը։
Ըստ Մարուքյանի՝ ԼՀԿ-ի համար Արթուր Վանեցյանի հրաժարականի որոշումն անակնկալ է եղել։
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ՝ հավելեց , որ Արթուր Վանեցյանը գործադիր իշխանության ամենավարկանիշային գործիչներից մեկն էր։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի...
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման մի...
Պետք է պարզել` ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը. վարչապետի խոսնակ
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի...
Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի լուրերի մասին
Չկա նման բան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնա...