Իրանի նախագահին հոկտեմբերի 1-ին սպասում ենք Երեւանում․ Փաշինյան
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին հոկտեմբերի 1-ին սպասում ենք Երեւանում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, ի պատասխան լրագրողի հարցի, հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դուք գիտեք՝ Իրանի շուրջ ինչ աշխարհաքաղաքական կոնյուկտուրա է ձեւավորվում։ Եւ այդ պայմանավորվածությունների իրագործումը որոշակիորեն կապված է Իրանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի հետ, որովհետեւ կոնկրետ պատժամիջոցներ են գործում, որոնք որոշակի խոչընդոտներ են ստեղծում։ Ես Իրան եմ այցելել փետրվարին, այս ընթացքում մի քանի փոխադարձ այցելություններ են եղել, եւ մենք աշխատում ենք մեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ որոշակի պայմանավորվածություններ կյանքի են կոչվել եւ որոշակի պայմանավորվածություններ էլ կյանքի կոչվելու փուլում են․
«Շատ կարեւոր է այնպես անել, որ դրանք իրագործվեն մեր երկրների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակի պահպանմամբ, եւ որ այլ երկրների հետ էլ մեր հարաբերությունները չփչանան»,- ընդգծեց վարչապետը։
Հիշեցնենք՝ Փաշինյանը փետրվարին պաշտոնական այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այցի ընթացքում Փաշինյանն ու Ռոհանին մի շարք պայմանավորվածություններ էին ձեռք բերել, այդ թվում՝ տնտեսական ոլորտի հետ կապված։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման մի...
Պետք է պարզել` ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը. վարչապետի խոսնակ
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում․ Վ․ Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է մամուլում տարածվող տեսանյութին, որում երևում է՝ Փաշ...
Քոչարյանն ազատ չարձակվեց
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, այդ մասին որոշումը...