Հույս եմ ունեցել, որ դրան չի հասնի. Սիմոնյանը` Վանեցյանի հրաժարականի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել ՔՊ գրասենյակում։
Գրասենյակ են արդեն եկել մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Լրագրողները վերջինիցս հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականը:
«Ես որևիցե մեկի հրաժարականի մասին տեղեկություն չունեմ: Հրաժարականի մասին իմացել եմ մի քանի օր առաջ, երբ մամուլը գրեց դրա մասին, և հույս եմ ունեցել, որ դրան չի հասնի: Ես Վանեցյանի խոսնակը չեմ, ընկերն եմ, բայց հաշվի առեք, որ ես քաղաքական թիմի անդամ եմ, և իմ գնահատականը կարող է քաղաքական լինել»,-ասաց Սիմոնյանը:
ԱԺ փոխխոսնակը նաև նշեց, որ վերջին օրերին Վանեցյանի հետ միայն հեռախոսազրույց են ունեցել՝ «կտեսնվենք, կխոսենք» ֆորմատով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման մի...
Պետք է պարզել` ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը. վարչապետի խոսնակ
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում․ Վ․ Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է մամուլում տարածվող տեսանյութին, որում երևում է՝ Փաշ...
Քոչարյանն ազատ չարձակվեց
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, այդ մասին որոշումը...