ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոնները «քաղաքականացնելու» նախագիծը ընդունվեց
Այսօր Ազգային ժողովը առաջին ընթերցումով ընդունեց այն նախագիծը, որով ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոնների համար նախատեսվում են նույն չափանիշները, որոնք գործում են կառավարության անդամների և պատգամավորների համար։
Նշենք, որ օրենքը լրացուցիչ ազատություն է տալիս վարչապետին այս պաշտոններում նշանակումներ անելու համար, քանի որ գործող կարգավորումներով վարչապետը ստիպված է այդ կառույցների ղեկավարներ նշանակել բացառապես «համակարգի ներսի մարդկանցից»։
Գործոզ օրենքով այդ պաշտոնին կարող է նշանակվել 25 տարին լրացած ցանկացած մեկը, որը կարող է նույնիսկ կապ չունենալ այդ համակարգերի հետ։
Այսօր իշխող խմբակցությունը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու ԼՀԿ-ի այս նախագծին, պայմանով, որ մինչև երկրորդ ընթերցում նախագիծը կմշակվի «Իմ քայլի» պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Նախագիծը ստացավ 111 կողմ և 2 դեմ ձայն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման մի...
Պետք է պարզել` ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը. վարչապետի խոսնակ
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում․ Վ․ Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է մամուլում տարածվող տեսանյութին, որում երևում է՝ Փաշ...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի...