4000 դրամ տուգանքի բողոքարկման համար 2-3 տարի դատին չսպասենք. Բաղդասարյան
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է սահմանել, որ երթևեկության խախտումների տուգանքները բողոքարկելու համար մինչև դատարան հասնելը քաղաքացին պետք է դիմի ըստ վերադասության՝ վարչական մարմին։
Բաղդասարյանը բացատրեց, որ իր հետ նախկինում դեպք է եղել, երբ որպես պաշտպան ներկայացել է այդպիսի դատաքննության, ու պարզվել է, որ հաջորդ տարվա նույն օրն է նշանակված եղել դատը։ Ըստ այդմ՝ պատգամավորն առաջարկում է այս նախագծով թեթևացնել վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը:
«Պատկերացրեք, որ մի վարչական ակտ պետք է բողոքարկես, պետավտոտեսուչը Ձեզ տուգանել է 4000 դրամ, բայց դու սպասում ես 2-3 տարի, մինչև էտ հարցի պատասխանը ստանաս», – ներկա իրավիճակը բնութագրեց Բաղդասարյանը։
Նրա նախագծով նաև առաջարկվում է, որ բողոքարկումները դիտարկող վարչական մարմինն իր եզրակացությունը պետք է տա ոչ թե 30, այլ 15 օրում, ինչից հետո քաղաքացին, եթե համաձայն չէ, կարող է դիմել դատարան։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման մի...
Պետք է պարզել` ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը. վարչապետի խոսնակ
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում․ Վ․ Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է մամուլում տարածվող տեսանյութին, որում երևում է՝ Փաշ...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի...