Հայաստանում կիրականացվի դեգրադացված հողերի վերականգնման ծրագիր
Հայաստանում կիրականացվի դեգրադացված հողերի վերականգնման դրամաշնորհային ծրագիր, որը համատեղ մշակել են Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO)։ Շրջակա միջավայրի նախարարությունում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ Հայաստան ժամանած FAO-ի առաքելության անդամները՝ Հայաստանի պետական մարմինների, մարզային կառույցների և գիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ծրագրի հայեցակարգային փաստաթուղթը։
Հայ մասնագետները FAO-ի փորձագետներին առաջարկել են միջոցառումների մշակման ժամանակ առաջնային դիտարկել Հայաստանի աշխարհագրական առանձնահատկություններն ու հարուստ կենսաբազմազանությունը, ինչպես նաև ներկայացրել են ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացման իրենց նկատառումները։ Ծրագիրը մշակող թիմը պատրաստակամություն է հայտնել հնչած առաջարկների հիման վրա կարճ ժամկետում վերջնական տեսքի բերել ծրագրային հայտը և այն ներկայացնել Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեզվակռիվ ԱԺ միջանցքում
ԱԺ-ում րէերը չեն հանդարտվում: «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության...
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...