Եթե շունը գիշերը վրաս հարձակվի, կծի՞, թե՞ բանակցեմ․ Միքայելյանը հարցնում է Զոհրաբյանին
Նաիրա Զոհրաբյանի՝ կենդանիների դաժան սպանությունները և խեղումները քրեականացնելուն վերաբերող նախագիծը Սասուն Միքայելյանը ժամանակավրեպ է համարում։ Նրա խոսքով՝ պետք էր ստեղծել կարգավորումներ՝ կենդանիների պահման պայմանները հստակեցնելու համար։
Միքայելյանn ասաց, որ հարևան պատգամավորը՝ Անդրանիկ Քոչարյանը, հարցրել է՝ եթե գիշերը քայլելիս շները հարձակվեն, ի՞նչ է անելու։
«Ասում եմ՝ պիտի կանգնես, կծի, էթա, ի՞նչ պիտի անես։ Կամ էլ բանակցես», – կատակեց Միքայելյանը։
Զոհրաբյանը բացատրեց, որ իրենք բացարձակ տարբեր բաների մասին են խոսում, և իրականում նախագիծը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքին է վերաբերում։ Ավելի վաղ Զոհրաբյանն արդեն բացատրել էր, որ նման դեպքերում ինքնապաշտպանությունը չի դիտարկվելու որպես դաժան վերաբերմունք։
Ինչ վերաբերում է նման դեպքերին, Զոհրաբյանն ասաց, որ շուտով իրենց հանձնաժողով են հրավիրելու Երևանի քաղաքապետին՝ թափառող շների հարցի վերաբերյալ քննարկումներ ունենալու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեզվակռիվ ԱԺ միջանցքում
ԱԺ-ում րէերը չեն հանդարտվում: «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...