ԱԺ-ն ընդունեց ազատազրկվածներին տեսակցողների համար նոր օրինագիծ
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հիվանդություններ ունեցող ազատազրկվածներին տեսակցող անձանց համար Քրեակատարողական հիմնարկներում վարակվելու հնարավորությունը բացառող պայմաններ ստեղծելուն միտված օրենքի նախագիծը:
Նախագիծն ընդունվեց միաձայն:
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
«Մեր գործընկեր փաստաբաններն, ովքեր անընդհատ շփվում են ձերբակալված և կալանավորված անձանց հետ, և քրեակատարողական հիմնարկներում հանդիպումներ են ունենում, բողոքում են առ այն, որ նրանց համար հատուկ պայմաններ չեն սահմանվում հիվանդությամբ տառապող անձանց տեսակցելիս: Դա առաջացնում է լուրջ հետևանքներ և հնարավորություն, որ տեսակցող անձինք նաև կարող են առանձին հիվանդություններով վարակվել: Օրենսդրական նախաձեռնությունը հատուկ պահանջ է դնում պատկան մարմինների առջև, որ հատուկ պայմաններ սահմանվեն, որոնք կբացառեն հնարավոր վարակումները»,- նախագծի քննարկման ժամանակ նշել է խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեզվակռիվ ԱԺ միջանցքում
ԱԺ-ում րէերը չեն հանդարտվում: «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության...
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...