Ուսուցիչների աշխատավարձերի գլոբալ վերանայումներ են լինելու․ Տիգրան Ավինյան
Դպրոցներում որոշ տեղերում ուսուցչի մեկ դրույքը մոտ 100 հազար դրամ է, իսկ երբ այն բաժանվում է 4 մասի, ամեն ուսուցիչ ստանում է 25 հազար դրամ։ Ազգային ժողովում պատգամավորներից մեկը կառավարությանը հարց ուղղեց՝ այդ մարդկանց աշխատավարձը 2500 դրամո՞վ է բարձրանալու։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բացատրեց, որ սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման 10 տոկոս ցուցանիշը միջինացված է, և տարբեր տեղերում տարբեր աստիճանի բարձրացումներ են լինելու։ Այդ բարձրացումները, ըստ Ավինյանի, ներառված են նաև հաջորդ տարվա բյուջեում։
Բայց առհասարակ ուսուցիչների աշխատավարձերի գլոբալ վերանայումներ, ըստ փոխվարչապետի, լինելու են հանրային ծառայողների և հանրային ծառայության ամբողջ համակարգի վերանայման համատեքստում։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...
ՈՒՂԻՂ. Ջերմուկում քննարկում են Նիկոլ Փաշինյանի կոչը
Ջերմուկ քաղաքում Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում այս պահին տեղի է ունենում բաց քննարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյա...