Փաշինյանի դիրքորոշումը` Ամուլսարի հարցով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Ամուլսարի հարցով դիրքորոշումը պետք է լինի իրավական:
Այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
«Իմ դիրքորոշումը հետևյալն է, որ դիրքորոշումը պետք է լինի իրավական, որովհետև մենք խոսում ենք իրավական պետության մասին: Հարցին կան տարբեր մոտեցումներ, բայց այդ բոլորի հանգուցալուծումը պետք է լինի իրավականը: Մենք պետք է հետամուտ լինենք ճշմարտությանը և առաջնորդվենք դրանով՝ առանց կանխավարկածի, թե ինչպիսին պետք է լինի ճշմարտությունը:
Հայաստանի վարչապետի կարգավիճակից բխող միակ դիրքորոշումը, որ կարող է լինել արդարացված և լեգիտիմ, հենց սա է»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ եթե այսօր իրենք ապօրինի ձևով փակեն հանքը, մյուս օրը ապօրինի ձևով կփակեն լրատվամիջոցը, և այդպես շարունակ:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...
ՈՒՂԻՂ. Ջերմուկում քննարկում են Նիկոլ Փաշինյանի կոչը
Ջերմուկ քաղաքում Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում այս պահին տեղի է ունենում բաց քննարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյա...