Կանցկացվի 5 մլն. դոլար մրցույթային ֆոնդով համադպրոցական գիտության փառատոն․ Արայիկ Հարությունյան
Համադպրոցական գիտության փառատոն է անցկացվելու: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է Արայիկ Հարությունյանը։
Նախարարը գրառման մեջ նշում է․
«Սիրելի ուսուցիչներ և աշակերտներ,
Համադպրոցական գիտության փառատոն է անցկացվելու
2019-2020 ուսումնական տարում կազմակերպվում է Համադպրոցական գիտության փառատոն: Այս փառատոնում հաղթած մասնակիցներն իրենց ծրագրերը կներկայացնեն ԱՄՆ-ում 2020 թվականի մայիս ամսին անցկացվող Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair), որի շրջանակում կազմակերպվող մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն. ԱՄՆ դոլար:
Համադպրոցական գիտության փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:
Համադպրոցական գիտության փառատոնի մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 3 աշակերտ), գիտական ղեկավարի և խորհրդատուի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական ծրագիրը, որի արդյունքները կներկայացնեն Փառատոնի եզրափակիչ փուլում: Եզրափակիչ փուլի ընթացքում աշակերտների կողմից ներկայացված հետազոտական ծրագիրը կգնահատվի մասնագիտական հանձնաժողովի կողմից:
Այս տեսահոլովակը պատմում է Միջազգային գիտատեխնիկական փառատոնի հետաքրքիր առօրյայի մասին։
Համադպրոցական գիտության փառատոնի մասին առավել մանրամասն՝ https://bit.ly/2lBXGUm
Միջազգային գիտատեխնիկական փառատոնի մասին առավել մանրամասն՝ https://bit.ly/2MtYR5l»։
Նմանատիպ հոդվածներ
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...
ՈՒՂԻՂ. Ջերմուկում քննարկում են Նիկոլ Փաշինյանի կոչը
Ջերմուկ քաղաքում Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում այս պահին տեղի է ունենում բաց քննարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյա...
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...