Արտաշատում բախվել են ճանապարհային ոստիկանության Toyota-ն և Opel Astra-ն
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել են Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Սարգիս Կարապետյանի վարած Opel Astra մակնիշի 35 VV 501 համարանիշի և Toyota Corolla մակնիշի 683 II 01 համարանիշի 2656 կողային թափքի ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենան։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի մեջ գտնվող անչափահաս աղջիկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպաական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 6 բալանոց փոթորիկ Սև ծովում
Ղրիմի սևծովյան հատվածում 6 բալանոց փոթորիկ է գրանցվել, որի ժամանակ փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 5 մարդու, 6...
Քիչ առաջ հատնաբրվել է որպես անհայտ կորած որոնվող աղջնակի դին
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները փրկարարների և Գեղամասար խոշորացված համայնքի թվով 10 գուղերի...
Հայաստանում 23-ամյա երիտասարդը 20 հազար դոլարով վաճառել է իր երիկամը
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել,...
Մանվել Գրիգորյանի դուստրը՝ եղբոր կողմից արձակած կրակոցների մասին. «Որ ինձ անհանգստացնի, ես կհետաքրքրվեմ»
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Արշալույս գյուղի վարչական տարածքում կրակոցներ են հնչել։ Ոստիկանները պարզել են,...