Մանվել Գրիգորյանի դուստրը՝ եղբոր կողմից արձակած կրակոցների մասին. «Որ ինձ անհանգստացնի, ես կհետաքրքրվեմ»
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Արշալույս գյուղի վարչական տարածքում կրակոցներ են հնչել։ Ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել և Արշալույս գյուղի սկզբնամասում ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչ, 30-ամյա Կորյուն Խ.-ի և Էջմիածին քաղաքի բնակիչ, 26-ամյա Արա Գ.-ի միջև: Վիճաբանության ժամանակ Արա Գ.-ն իր մոտ եղած ատրճանակը ուղղել է Կորյուն Խ.-ի ուղղությամբ և կրակոց արձակել: Արա Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի որդին է։
ArmDaily.am-ը միջադեպի առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերից՝ Նաիրա Գրիգորյանից, ով նշեց. «Ճիշտն ասած ոչ մի բանից տեղյակ չեմ, այս պահին էլ աշխատավայրում եմ»։
Դիտարկմանը՝ մեր կողմից նման հարցադրում լսելուց հետո չանհանգստացրե՞ց լուրը Ձեզ՝ Գրիգորյանը արձագանքեց. «Որ ինձ անհանգստացնի, ես կհետաքրքրվեմ, ասենք հիմա ասացի անհանգստացա, ի՞նչ պիտի անեք դուք»։
Նշենք, որ փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Փայլակ Շմավոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Արա Գ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ Երևանում շենքի 6-րդ հարկից երեխա է ընկել
Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանդիպակաց դուրս եկած մեքենան հարվածում է հետիոտնին և հեռանում
Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Առաքելյանն իր էջում տեսանյութ է հրապարակելնԴավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած վրաերթի դեպքից: Տ...
Շտապօգնության բժիշկը պնդում է՝ «911»-ից ոչ ոք չի եղել այն շենքի բակում, որտեղ 2.5 տարեկան ընկել էր 6–րդ հարկից
Շտապօգնության մեքենան երբ ժամանել է, այնտեղ փրկարարներ չեն եղել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Թումանյան 32 հասցեում 6-րդ...
Երևանում դպրոցներից մեկի պահակը երեխային գցել է գետնին ու քարշ տվել. Shamshyan.com
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Shamshyan.com տեղեկություններով,Էրեբունի վ...