«Ժողովուրդ». Մեծ աղմուկ հանած կոկորդիլոսաբուծարանը հնարավոր է Հայաստանում չստեղծվի. քննարկվում է Վրաստանի տարբերակը

«Հայաստանում մեծ աղմուկ հանած կոկորդիլոսաբուծարանը հնարավոր է՝ չստեղծվի: Այն հնարավոր է՝ հիմնվի ոչ թե Արարատի մարզում, այլ Վրաստանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Արմոն» ընկերությունը քաշքշուկների պատճառով պատրաստվում է ներդրումներ անել հարևան Վրաստանում:

 

Բա­ցի այս, նկատենք, որ հայաստանցի բնապահպանները, որոնք զբաղվում են կենդանական աշխարհի խնդիր­ներով ընդհանրապես դեմ են, որ վայրի կենդանիները նման պայմաններում պահվեն, և նրանց օգտագործեն մթերք կամ կաշի ստանալու համար:

Այս խնդիրը ևս խոչընդոտում է ներդրողին: Պարզվում է՝ «Արմոն» ըն­կերությունը կոկորդիլոսաբուծարանի հիմնման աշխատանքների վերջին փուլին էր հասել, անգամ հողի հատկացման տենդերին է պատրաստվել մասնակցել, բայց հետո հրաժարվել է: «Մի փոքր էլ ոտքս կախ գցեմ, կսպասեմ, տեսնեմ՝ ինչ դիրքորոշում կհայտնի կառավարությունը Ամուլսարի հարցում, հետո կորոշեմ՝ գնալ Վրաստան, թե ոչ»,- նշեց ընկերության տնօրեն Խաչիկ Սարգսյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում