Արցախում վաղը կայանալիք ընտրությունից առաջ կաշառքի դեպք է արձանագրվել
Արցախում նախընտրական շրջանում ոստիկանության կողմից գրանցվել է երեք միջադեպ, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Արմեն Մովսիսյանը։ «Ոստիկանությունը համապատասխան ստուգումներ է իրականացնում», - ասաց նա։
Վերջինիս խոսքով՝ ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզվել է, որ Ասկերանի շրջանի համայնքի
ղեկավարի թեկնածուներից մեկը, ներկայանալով բնակիչներից մեկի տուն, առաջարկել է իր օգտին քվեարկել՝ տալով տասը հազար դրամ։
«Ստուգում ենք տեղեկությունները, բավարար հիմքերի դեպքում քրեական գործ հարուցելու կամ մերժելու կապակցությամբ», - ասաց նա։
Ընտրախախտման դեպքեր են արձանագրվել Շուշիում ու Ստեփանակերտում։
Արցախի ոստիկանապետի կողմից կա հրահանգ, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է օգոստոսի 26-ից։
Արմեն Մովսիսյանը վստահեցրեց՝ որևէ լարվածություն չկա, անհանգստանալու որևէ առիթ չկա։
Արցախի ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետն էլ ասաց, որ այսօր ժամը 20։00-ից սկսվելու է խստացված ռեժիմով ծառայությունը։
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
Ադրբեջանում ազգությամբ հայ ամուսինների են ձերբակալել
Ադրբեջանի Գեյգելի շրջանի Չայքենդ գյուղում ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալվել, հաղորդում է Media.az-ը՝ հղում կատարե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրը լավ լուրերով սկսենք․ Արծրուն Հովհաննիսյան
«Օրը լավ լուրերով սկսենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանք...